«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը


«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

  • 25-06-2017 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հունիսի 25-ին, ժամը 10.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ.  ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
 
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլն իրականացվում է հունիսի 25-ից-հուլիսի 8-ը:
 
Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից 22, Ուկրաինայից 1, Բելառուսից 2, Ուզբեկստանից 2,  Վրաստանից 59, ԱՄՆ-ից 3, Ֆրանսիայից 1 և Հունգարիայից 7 մասնակից:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն