Sputnik Արմենիա. «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ասուլիսը


Sputnik Արմենիա. «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ասուլիսը

  • 29-06-2017 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հունիսի 29–ին, ժամը 14։00 Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպության իրականացրած երիտասարդական նախագծերը, բարեգործական միջոցառումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
 
Մասնավորապես կխոսվի Գիտելիքի օրվա կապակցությամբ սահմանամերձ գյուղերի դպրոցականներին գրենական պիտույքներով ապահովելու ծրագրի և նոյեմբեր-դեկտեմբերին սպասվող 8-րդ ամենամյա մրցանակաբաշխության մասին (մրցանակների կարժանանան 2017-ին տարբեր ոլորտներում արդյունավետ աշխատանք իրականացրած մարդիկ)։ 
Ասուլիսի բանախոսներն են` 
«Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, 
Իրավապաշտպան, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը: 
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։ 
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Նոյյան տապան   -   Ասուլիս