ՀՈՒԼԻՍԻ 21-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանի, eli.am ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր Տիգրան Ճորոխյանի, PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակույթի կառավարիչ Նազելի Պետրոսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ - Հուլիսի 21-ին մեկնարկում է զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ իրականացվող «Fun Armenia» արշավը: Ուրախ արշավ, որի նպատակն է բացահայտել և ցույց տալ Հայաստանի ամեն մասնիկը։