«Հոդված 3». Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ


«Հոդված 3». Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ

  • 21-07-2017 17:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Հուլիսի 21-ին ժամը 17:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա հանրային քննարկում «Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով:
 
 
Քննարկումը վերաբերում է վերջերս Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքներին, համաձայն որոնց Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է և բոլոր ցուցանիշներով հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում:
 
 
 
Քննարկման բանախոսներն են.
 
 
Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու
 
Գոհար Շահնազարյան,  ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր
 
Արմեն Գրիգորյան, քաղաքագետ
 
 
Քննարկումը բաց է բոլոր քաղաքացիների համար: Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում