Sputnik Արմենիա. Ասուլիս`9-րդ Խորովածի միջազգային փառատոնին ընդառաջ


Sputnik Արմենիա. Ասուլիս`9-րդ Խորովածի միջազգային փառատոնին ընդառաջ

  • 25-07-2017 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հուլիսի 25-ին, ժամը 13։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Խորովածի միջազգային փառատոնը և Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով։
 
Անցյալ տարի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ն օգոստոս ամսվա նախավերջին շաբաթ և կիրակի օրերը հայտարարեցին Խորովածիմիջազգային օր, իսկ նախանցած տարի նրանք Ախթալայի քաղաքապետարանի հետհամատեղ որոշել են Ախթալան հանրահռչակել որպես խորովածի մայրաքաղաք։
 
Ասուլիսի բանախոսները կներկայացնեն այս տարվա փառատոնի առանձնահատկություններն ու կխոսեն Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին։
 
Ասուլիսի բանախոսներն են`
 
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ՄեխակԱպրեսյանը,
 
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահՍեդրակ Մամուլյանը,
 
«Խորովածի միջազգային միության» համանախագահ Արտեմ Ենգոյանը:
 
 
 
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
 
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
 
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս