Տնակից տուն` ևս մեկ քայլ. Գյումրեցի գործարարը միանում է հիմնադրամի առաքելությանը


Տնակից տուն` ևս մեկ քայլ. Գյումրեցի գործարարը միանում է հիմնադրամի առաքելությանը

  • 17-08-2017 12:00:00   | Շիրակի մարզ  |  Իրադարձություն
Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ին տեղի կունենա բնակարանի հանձնում ժամանակավոր կացարան-տնակում բնակվող ևս մեկ ընտանիքի:
 
Բնակարանը ձեռք է բերվել գործարար, «Պեգաս» վաճառատների ցանցի սեփականատեր Անդրանիկ Խաչատրյանի նվիրատվությամբ: Այսպիսով, հիմնադրամի` Գյումրին տնակներից ազատելու առաքելությաննը միանում է ևս մեկ գյումրեցի գործարար:
 
Բնակարանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանյան խճուղի, 55ա շենք, բնակարան 16 հասցեում (Գյումրու տուն-ինտերնատի հարևանությամբ):
 
Միջոցառումներին մասնակցելու են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, շահագրգիռ այլ անձինք։
 
Հրավերբոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը։
 
 
Հիմնադրամի հանրային կապերի թիմ
Հեռ․ 094032 042
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն