Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի համերգը


Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի համերգը

  • 27-09-2017 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Սեպտեմբերի 27-ին  ժամը 19:00 ՝Կոմիտասի անվան  Կամերային երաժշտության տանը   «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի  նախաձեռնությամբ  տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի համերգը:  Համերգի ծրագրում ընդգրկված են Ցիմբալիստի  «Ֆանտազիա Ռիմսկի-Կորսակովի Ոսկե Աքաղաղ օպերայի թե» մաներով , Ստրավինսկու  «Իտալական սյուիտ թավջութակի և լարայինների համար», Բրուխի  «Коль Нидрей» և  Բրամսի «Հունգարական պարեր» ստեղծագործությունները:
 
Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը  Ավստրիայից:
Վիկտոր Միլոսերդով ծնվել է Լենինգրադում՝  նկարչի ընտանիքում:  Ավարտել Լենինգրադի կոնսերվատորիան՝  ուսանելով պրոֆեսոր Ֆիշմանի մոտ: Այնուհետ ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում:  Վիկտորը աշխատել է Մոսկոնցերտի  ֆիլհարմոնիկ  բաժնում և  համերգներով հանդես է եկել  նախկին Խորհրդային Միության շատ քաղաքներում:  1988-ին տեղափոխվել է  Ավստրիա, որտեղ մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը:  2009 թ. հուլիսին Վիկտոր Միլոսերդովը  Ավստրիայի երաժշտական ​​կյանքում ակտիվ մասնակցության համար ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում:  Վիկտոր Միլոսերդովը նվագում է  է հայտնի ֆրանսիացի  վարպետ  Ժան Բատիստ Վիլիոմի թավջութակով:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ