«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոն. Ասուլիս Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին թեմայով

22-09-2017 12:00   | Հայաստան  |  Ասուլիս
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում սեպտեմբերի 22–ին, ժամը 12։00–ին  կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։ 
 
Արշավի նախաձեռնողներն են` eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակը ու PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի Հայաստանյան գրասենյակը։
 
Արշավի շրջանակում անցկացվեց ֆոտոմորցույթ, որի մասնակիցները PicsArt հավելվածի միջոցով մշակում էին իրենց լուսանկարները և տեղադրում դրանք համացանցում #FunArmenia հեշթեգով։
 
Մրցույթը ավարտվել է սեպտեմբերի 9-ին, մրցույթի արդյունքները ամփոփվելուց հետո երկու մասնակից հաղթող են ճանաչվել։
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են` 
 
– զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի մամլո խոսնակ Լիլիթ Խաչատուրյանը, 
 
– eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր, տնօրեն Տիգրան Ճորոխյանը,
 
– PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակٳյթի կառավարիչ Նազելի Պետրոսյանը: 
 
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
 
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից