Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը

10-10-2017 19:00   | Հայաստան  |  Համերգ

Հոկտեմբերի  10 -ին  ժամը 19:00  Կոմիտասի անվան  Կամերային երաժշտության տանը տեղի կունենա   Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ով մեծ հաջողությամբ  սեպտեմբերին ղեկավարեց  Ճապոնիայի ամենահեղինակավոր  երկու  նվագախմբերը՝  Ճապոնիայի ամենահեղինակավոր դահլիճներում:  Այս  համերգի ծրագրում ընդգրկված են Պագանինիի «Վարիացիաներ  Մովսեսը Եգիպտոսում թեմայով», Չայկովսկու «Նոկտյուրն  թիվ. 4» և Բոկերինիի Թավջութակի կոնցերտը:  Որպես մենակատար հանդես կգա Պ. Ի. Չայկովսկու անվ. միջազգային երիտասարդական մրցույթի «թավջութակ» անվանակարգում առաջին մրցանակակիր, մի շարք միջազգայի մրցույթների դափնեկիր,  թավջութակահար   Անաստասիա Ուշակովան՝ Ռուսաստանից:  Չնայած երիտասարդ տարիքին  Անաստասիան արդեն բազմաթիվ  ելույթներով  հանդես է եկել Ռուսաստանում, Չեխիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և  այլն:  Նա հանդիսանում է  նաև  Չայկովսկու  անվան Միջազգային երիտասարդական փառատոնի /Մոսկվա-Կլին -2017/ նախաձեռնողը, կազմակերպիչը և  մասնակիցը:

 

 

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից