Ասուլիս. Ա.Խաչատրյանի անվ. Պետական լարային քառյակը մեկնում է Իրաք և Սիրիա

26-09-2017 13:30   | Հայաստան  |  Ասուլիս
Սեպտեմբերի 26 ժամը 13։30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը կմեկնարկի  Ա.Խաչատրյանի անվ. Պետական լարային քառյակի մի քանի կատարումով։
 
   Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը ասուլիսի ընթացքում կխոսի սեպտեմբերի 30-ին ժամը 19-ին Կոմիտասին անվ. Կամերային Երաժշտության տանը կայանալիք Ա.Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի համերգի, կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցող փոփոխությունների և նորությունների  մասին: Գալիք համերգի ընթացգում կհնչեն  Վ.Մանուկյանի, Է. Միրզոյանի, և Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները:
      Իսկ հոկտեմբերի 8-12-ը  Իրաքում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Կ.Գրիգորյանի հրավերով  քառյակը  կլինի Բաղդադում, որտեղ կներկայացնի  հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այնուհետև Ա․Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը կհյուրընկալվի Սիրիայի Դամասկոս քաղաքում։  Համերգների նպատակն է ևս մեկ անգամ  ամրապնդել երկրների դիվանագիտական հարաբերությունները նաև մշակույթի միջոցով։
 
Ասուլիսի բանախոսներն են ԿԵԱԿ տնօրեն, ալտահար՝ Վաչե Հովեյան, ջութակահար՝ Մերի Մարգարյան, ջութակահար՝ Հայկ Վարդանյան, թավջութակահար՝ Արամ Թալալյան։
 
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝  055878481  Վահե 
Խանամիրյան
 
Հասցե` Ա. Իսահակյան փող. 1, 0025, Երևան
Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից