Համաժողով՝ ««Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը՝ որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր» խորագրով


Համաժողով՝ ««Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը՝ որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր» խորագրով

  • 26-09-2017 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Երևանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերենց դահլիճում (հասցե՝ Ամիրյան 4/7, 3-րդ հարկ) կկայանա «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր-սեղան քննարկումների շարքից ««Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը՝ որպես այլասերումների  և պետական հեղաշրջումների հովանավոր» անդրանիկ համաժողովը:
 
Համաժողովում կքննարկվեն «Բաց հասարակության հիմնադրամ» կազմակերպութան /Սորոսի  հիմնադրամի/ կողմից Հայաստանին և իր դաշնակիցներին նետված մարտահրավերներն ու առկա սպառնալիքները ազգային անվտանգության տեսանկյունից՝ աշխարհաքաղաքական ներկա իրողությունների լույսի ներքո: Կներկայացվեն և կգնահատվեն մի շարք երկրների ներքաղաքական, տեղեկատվական և հոգևոր կյանքին միջամտության մեթոդները և տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Սորոսի հիմնադրամի կողմից:
 
Համաժողովի զեկուցողները կներկայացնեն Սորոսի  հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ֆինանսավորման չափերը, ինչպես նաև կբացահայտվեն Սորոսի  հիմնադրամի և այդ հասարակական կազմակերպությունների լոբբիստական գործունեությունը որոշ օրենքների ընդունման առնչությամբ. «Խտրականության դեմ» օրենքի, որով ամրագրվում է այլասերվածների /ԼԳԲՏ+ խմբի անձանց/ իրավունքները հասարակության բոլոր ոլորտներում, և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի, որով ստեղծվում են իրավական հիմքեր և հնարավորություն է տրվում հասարակական կազմակերպություններին ու սոցիալական ծառայություններին ընտանիքի անդամների կողմից երեխաների նկատմամբ այսպես կոչված հոգեբանական և տնտեսական բռնությունից պաշտպանելու պատրվակով օտարել երեխաներին ընտանիքներից և տեղափոխել ապաստարաններ:
 
Համաժողովի  նպատակներից է նաև պատմությունը կեղծելու և խեղաթյուրելու միջոցով, ներառյալ նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքների կեղծումը, Հայաստանում հակառուսական, հակառուսաստանյան և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման մեթոդների բացահայտումը:
 
Կգնահատվեն նաև Ռուսաստանի դատախազության կողմից Սորոսի ֆոնդը անցանկալի կազմակերպությունների ցուցակում ներառելու պատճառները, ինչպես նաև ԱՄՆ-ում Սորոսին և նրա բոլոր կազմակերպություններին ու անդամներին ահաբեկիչներ հայտարարելու մասին խնդրագիրը: 
 
Համաժողովում զեկույցներով հանդես կգան.
 
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը (թեմա՝ «Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և Հայաստանի ազգային անվտանգության դեմ միջազգային հիմնադրամների և կազմակերպությունների առաջադրած սպառնալիքները»), 
 
պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ,   «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանը /թեմա՝ «Հոգևոր և ընտանեկան արժեքները՝ Սորոսի հիմնադրամի թիրախում»/, 
 
պատմական գիտությունների թեկնածու, «Արարատ» հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարի հեղինակ Ավագ Հարությունյանը (թեմա՝ «Հայաստանում հակառուսական, հակառուսաստանյան և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման մեթոդները»),
 
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը (թեմա՝ «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան»-ի գործունեության մեթոդները պետական հեղաշրջումների հովանավորման հարցում և այլասերումների լոբբինգը)։
 
Զեկույցներից հետո համաժողվի մասնակիցների միջև տեղի կունենա մտքերի փոխանակում, իսկ վերջում կընդունվի բանաձև։
 
 
Համաժողվի կազմակերպիչներ՝
 
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն – համակարգող՝ Հայկ Նահապետյան, հեռ.՝+374 91 555 102
 
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն – ղեկավար՝ Հայկ Այվազյան, հեռ.՝ +374 91 34 73 94
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն