Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը
27-09-2017 11:30:00 | Հայաստան | Ասուլիս
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2017-2018թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատականը:
Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը 137 երկրների շարքում: Բանախոսները կներկայացեն նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի, տնտեսական քաղաքականության ներկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գնահատականներ։
Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու մամուլի ասուլիսը։ Խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը։