Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի վերջնարկը


Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի վերջնարկը

  • 22-10-2017 14:00:04   | Հայաստան  |  Իրադարձություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի (#EUSportsFest) շրջանակում ընթացող ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի վերջնարկին:
 
Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի պաշտոնական եզրափակիչ խաղերն ու փակման արարողությունը տեղի կունենան 2017-ի հոկտեմբերի 22-ին Արարատ Վալի Քանթրի Քլաբ - ում (Գևորգ Չաուշի փող., 50 շենք Աջափնյակ վարչ. շրջան, Երևան): Հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին  տեղի կունենա մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը կպարգևատրեն հաղթողներին և հանդես կգան շնորհավորական ելույթներով:
 
Խնդրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին 2017-ին հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:45-ին ներկա լինել մրցանակաբաշխության արարողությանը:
 
 
Հավելյալ տեղեկությունների համար տեսեք ստորև նշված հղումը՝
 
Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի վերջնարկ
 
 
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն
 
 
 
 
 
Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի վերջնարկ
Նոյյան տապան   -   Իրադարձություն