«Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնի մեկնարկ


«Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնի մեկնարկ

  • 21-10-2017 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին  Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի կունենա  «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնի մեկնարկը։
 
«Խելացի քաղաք» հաքաթոնը Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է մշակել խելացի լուծումներ՝ Երևան քաղաքի համար:
Հաքաթոնի ընթացքում շուրջ 60 մասնագետներ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ երեք հիմնական ուղղություններով.
տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում: 
Տրամադրված տվյալները վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտների՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն:
Հաքաթոնի ամփոփիչ փուլում (հոկտեմբերի 22-ին) յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար: Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. 
1. Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար: 
2. Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝  ծրագրի իրականացման համար:
3. Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝  ծրագրի իրականացման համար:
 
«Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Օրակարգում՝
Հոկտեմբերի 21
11:00-12:00 Ողջույնի խոսք՝
Հովիկ Մուսայելյան, Երևանի քաղաքապետարանի «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ,
Հոա-Բին Աջեմյան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար:
Դմիտրի Մարիասին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ:
 
Հոկտեմբերի 22
 
11:00 -13:00 Լուծումների ներկայացում գնահատող հանձնաժողովին
13:00-13:30 Լուծումների փակ քննարկում և գնահատում
13:30 -14:00 Լավագույն լուծումների հայտարարում և միջոցառման ամփոփում
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն