Միջազգային գիտաժողով՝ նվիրված հոգեկան առողջությանը

23-10-2017 15:00   | Հայաստան  |  Գիտաժողով
Գիտաժողովի անկացման վայրերը և ժամերը. 
 
Հոկտեմբերի 23-ին, Թեքեյան կենտրոն, ժամը  15:00-ից 18:00։ 
 
Հոկտեմբեի 24-ին, Լոֆթ, ժամը 16:00 /Կլոր սեղան/
 
 
Հոկտեմբեր 23-ին և 24-ին Երևանում կանցկացվի միջազգային գիտաժողով, նվիրված հոգեկա առողջությանը։ Թեման աֆեկտիվ և տագնապային-ֆոբիկ խանգարումներն են։ Այս խանգարումները հանդիպում են բնակչության մինչև 20 % -ի մոտ, սակայն միայն մի քանի տոկոսի մոտ են հայտնաբերվում, ախտորոշվում և բուժվում։ Սա լուրջ սոցիալական խնդր է, քանի որ այս հիվանդներն անաշխատունակ են, տուժում են նրանց սոցիալական ֆունկիցաները և նրանք բեռ են հանդիսանում և՛ ընտանիքի, և՛ հանրության համար։ 
Գիտաժողովը կոչված է իրազեկելու հոգեկան առողջության ոլորտի բոլոր մասնգետներին այս խանգարումների ճիշտ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին։ 
 
«Աֆեկտիվ և տագնապային-ֆոբիկ խանգարումների ախտորոշման և բուժման ակտուալ հարցերը» խորգրով գիտաժողովը «Բժշկության և բնական գիտությունների զարգացման կենտրոն»-ի առաջին նախաձեռնությունն է։ Կենտրոնը ստեղծվել է 2017 թվականին, որպես բաց հարթակ հայաստանյան բժշկական, գիտական, ինչպես նաև լայն հանրության համար, որը տարբեր միջոցառումների և համագործակցությունների միջոցով կնպաստի ապացուցաողական բժշկության զարգացմանը և գիտության հանրայնացմանը։ 
 
Գիտաժողովի խոսնակներն են. 
 
Տիմուր Սյունյակով, հոգեբույժ, Վ. Վ. Զակուսովի անվան Դեղագիտության գիտահետազոտական կենտրոն /Ռուսաստան/
 
Ալեքսանդր Կուրսակով, հոգեբույժ, հոգեթերապևտ, Կանխարգելիչ բժշկության պետական գիտահետազոտական կենտրոն /Ռուսաստան/ 
 
 
Պավել Ալֆիմով, հոգեբույժ, Մոսկվայի հոգեբուժության գիտահետազոտական կենտրոն, Հոգեբույժների ռուսաստանյան միության Մոսկովյան մասնաճյուղի երիտասարդ մասնագետների խորհրդի նախագահ, /Ռւոսաստան/
 
Արամ Հովսեփյան, հոգեբույժ, «Բժշկության և բնական գիտությունների զարգացմանկենտրն» հասարակականկազմակերպության նախագահ, «Մեդլայն» կենտրոնի հոգեկան առողջության ծառայության ղեկավար /Հայաստան/
 
Գիտաժոովը կներառի նաև Կլոր սեղան, որի թեման է «Բժշկական հաղորդակցությունը հոգեբուժության ոլորտում»։ Կլոր սեղանը կվարեն Արամ Հովսեփյանը և Պավել Ալֆիմովը։ 
 
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցազրույցների համար դիմել «Բժշկության և բնական գիտությունների զարգացման կենտրն» հասարակական կազմակերպություն ՝ 091 117975, կամ գրել hovsepyanmaria@gmail.com էլ. հասցեով։ 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից