«VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ՝ գունեղ երաժշտական նոյեմբեր

20-11-2017 19:00   | Հայաստան  |  Համերգ
 
Նոյեմբերի 20-ին, 19:00-ին, Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում  համատեղ համերգով ելույթ կունենան՝ Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն,  ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ կրտսերը, <> աշխարհահռչակ խմբի մեներգիչ՝ ՍԵԲՈՒ-ն:
 
Ինչպես նաև, երկրպագուներին սպասվում է անակնկալ ելույթներ, թե ի՞նչ… կիմանաք հենց համերգին:
 
Embed Video: https://www.facebook.com/mezzoproduction/videos/1540140052691692/
 
<>-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է, <<Ուղեգիր դեպի երաժտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու  հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բնորոշ բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է  Ջիվան Գասպարյան կրտսերը:
 
Համերգին Ջիվանը  կատարումներով հանդես կգա  , ինչպես   իր խմբի  <> ,  այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ միասին:  Սա   դուդուկի՝  հայկական ֆոլկի   յուրօրինակ     միաձուլում է ամերիկյան POP երաժշտության հետ:
 
Սեբուն հանրահայտ, Գրեմմի դափնեկիր  "Capital Cities" խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ "Safe and Sound" երգով և Սիրուշոյի հետ կատարած "Vuy Aman" դուետով:
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից