Երևանում կմեկնարկի ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգին և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարների քննարկմանը նվիրված աշխատաժողովը


Երևանում կմեկնարկի ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգին և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարների քննարկմանը նվիրված աշխատաժողովը

  • 20-11-2017 10:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 20-ին ժամը 10:30-ին Երևանում կմեկնարկի ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգին և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարների քննարկմանը նվիրված աշխատաժողովը:
 
Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող և գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի անցկացման համար հրավիրվել են կենսոլորտային պահպանավայրերի ոլորտում մեծ փորձառություն ունեցող գերմանական «Միխաիլ Զուկով» հիմնադրամի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետներ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
 
 
Կոնֆերանսը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 20-21-ը, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի 9-րդ հարկում տեղակայված «Էրեբունի» սրահում։ Հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1, 0010, ք. Երևան։ 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն