«Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթաց

21-11-2017 13:00   | Հայաստան  |  Ասուլիս
Մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 21-ի, ժամը՝ 13:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում
 
Առաջին տարածաշրջանային դասընթաց «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի և Հորդանանի թանգարանների համար կանցմացվի Երևանում 2017թ․ նեյեմբերի 22-25-ը
«Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացը ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի համատեղ նախագիծն է։ Այն իրականացվում է ԻԿՕՄ-ի 2017թ․ «Հատուկ ծրագրերի դրամաշնորհ»-ի միջոցով  և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի»,  «Թանգարանային կրթության կենտրոնի» աջակցությամբ։
Դասընթացը տեղի կունենա Ռուսական արվեստի թանգարանում  նոյեմբերի 22-25-ը: Մասնակցության հայտ են ներկայացնել Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի և Հորդանանի  թանագարաններում աշխատող թանգարանային կրթական ծրագրերի նախագծման, լսարանի ուսումնասիրության, կրթական ծրագրերի մարքեթինգի  և հանրահռչակման ոլորտներում աշխատող 25 մասնագետներ։  
Այս դասընթացը վարելու համար հրավիրվել են միազգային կարգի փորձագետներ ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի նախագահ, Սան Պոոլոյի Պինոկոտեկա պատկերասրահի գիտակրթական բաժնի վարիչ  Միլեն Կիովատոյին (Բրազիլիա) և ԻԿՕՄ-ի գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթին (Մեծ Բրիտանիա)։
ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ն լինելով ամենահին եւ խոշորագույն կոմիտեներից մեկը, նպատակ ունի նպաստել թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության զարգացմանը, ապահովել միջազգային ֆորում `փորձի փոխանակման, թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության խթանման, ինչպես նաև ԻԿՕՄ-ի ազգային եւ միջազգային կոմիտեների հետ համագործակցելու:
Այս դասընթացը  հանդիսանում է թանգարանային կրթության խթանման մի շարք նախաձեռնություններից մեկը: Նախկինում , Հայաստանում ՍԵԿԱ-ի «Լավագույն փորձի գործիք»-ի համար կազմակերպվել են երկու դասընթացներ,
1) 2010 թ. - «Hands-on կրթական ծրագրերը թանգարաններում » թեմայով ազգային դասընթաց, փորձագետներն էին Հռոմ 3 համալսարանի դիդակտիկ մանկավարժության պրոֆեսոր Էմմա Նարդին եւ Լուվրի դպրոցի թանգարանային գործի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ՛Նեիլը, մասնակցեցին ՀՀ-ի և ԼՂՀ-ի 25 թանգարանների աշխատակիցներ,
2) 2015 թ. - «ՍԵԿԱ-ի կրթական ծրագրերի լավագույն փորձի գործիք» թեմայով ազգային դասընթաց, փորձագետ պրոֆեսոր ՄարիԿլարտե Օ՛Նեիլը հրավիրվել էր սեմինար վարելու, փորձելու հասկանալ նաև առաջին վերապատրաստման ազդեցությունը:
Մի շարք դիտարկումների արդյունքում պարզ է դառնում, որ տարածաշրջանի շատ թանգարաններում ստեղծվում և իրականացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր, բայց դեռևս հաճախ ենք լսում այն միտքը, որ տեղեկատվությունը չի հասնում հասցեատիրոջը ժամանակին և գրագետ ձևակերպմամբ։ 
Հետևաբար այս տարածաշրջանային դասընթացը  նպատակ  ունի մեկտեղել թանգարանային կրթության, մարքեթինգի եւ PR- ի ոլորտում աշխատող մասնագետներին Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Իրանից և Հորդանանից փորձի փոխանակման և համընդանուր խնդիրներին լուծումներ գտնելու համար։
 
Կապ լրատվության համար՝
Տաթև Սարոյան
(+374 94) 11 44 63
icomarmenia@gmail.com
——————————————————————————
ԱՍՈՒԼԻՍԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ՝
Անի Ավագյան- ԻԿՕՄ Հայաստանի նախագահ
Միլեն Կիովատո – ԻԿՕՄ ՍԵԿԱ-ի նախագահ
Քարոլ Էնն Սքոթ – ԻԿՕՄ-ի Գործադիր խորհրդի անդամ
Հայկ Մկրտչյան – Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիաիայի տնօրեն
Մարինե Մկրտչյան – Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից