Ժերար Շալյանի՝ «Հուշերիս հուշերը» գրքի շնորհանդեսը
15-12-2017 15:00:00 | Հայաստան | Շնորհանդես
Հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու ֆրանսահայ գործիչ, աշխարհում հայտնի ռազմական փորձագետ, ոչ կանոնավոր պատերազմների մասնագետ, գրող, բանաստեղծ Ժերար Շալյանի՝ «Հուշերիս հուշերը» գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաեւ հեղինակը:
Ժերար Շալյանը գրել է 70-ից ավելի գիրք: Նա իր աշխատություններում անդրադարձել է ոչ միայն մասնագիտական խնդիրներին, այլեւ գրել է Հայոց ցեղասպանության մասին, կատարել մշակութային ուսումնասիրություններ, իրականացրել փորձագիտական վերլուծություններ: Ժերար Շալյանի գրչին են պատկանում նաեւ բազմաթիվ գրական-գեղարվեստական արժեք ներկայացնող աշխատանքներ:
«Հուշերիս հուշերը» Ժերար Շալյանի առաջին գիրքն է, որ թարգմանվել է հայերեն: Մինչ այս՝ հուշապատումը թարգմանվել է անգլերեն, իսպաներեն, թուրքերեն: Այն մի յուրօրինակ ստեղծագործություն է՝ սեփական տոհմի հուշերի եւ փաստական տվյալների համադրությամբ: Գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, սակայն ներկայացված փաստերն ու իր մեծերից հասած պատմությունները նկարագրված են ազգային ինքնագիտակցության եւ արժանապատվության դիրքերից:
Նշենք, որ վերջերս Ֆրանսիայի ակադեմիան Ժերար Շալյանին շնորհել է «Մարշալ Ֆոշ»՝ ռազմական գիտության զարգացման համար մրցանակ:
Շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, ՆՓԱԿ-ում: