Հանդիպում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը առընթեր ստեղծված «Երիտասարդական կինոալիք» հասարակական նախաձեռնության անդամների հետ


Հանդիպում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը առընթեր ստեղծված «Երիտասարդական կինոալիք» հասարակական նախաձեռնության անդամների հետ

  • 18-12-2017 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Երկուշաբթի ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոնում (Վարդանանց 18) տեղի կունենա հանդիպում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը առընթեր ստեղծված «Երիտասարդական կինոալիք»
հասարակական նախաձեռնության անդամների հետ, որի ընթացքում երիտասարդ կինոգործիչների խումբը կներկայացնի իր նպատակները և ծրագրերը:
 
Հանդիպմանը կհաջորդի Ա. Փելեշյանի «Սկիզբ» (1967) ֆիլմի ցուցադրությունը:
 
Մուտքն ազատ է:
 
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈԱԼԻՔ
«Երիտասարդական կինոալիք»-ը բաց հասարակակական նախաձեռնություն է, որը
ստեղծվել է որպես հարթակ՝ համախմբելու հայաստանցի երիտասարդ կինոգործիչներին,
հնարավորություն տալու նրանց ճանաչել միմյանց, փոխանակվել գաղափարներով ու
հանդես գալ նախաձեռնություններով, որոնք լսելի կդարձնեն ոլորտի նորեկների
ձայնը:
 
«Երիտասարդական կինոալիք»
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն