Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերի հետ


Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերի հետ

  • 18-12-2017 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերի հետ:
 
Ռոզ Գոթեմոլերը ՆԱՏՕ-ի պատմության մեջ գլխավոր քարտուղարի առաջին կին տեղակալն է: Նա ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Աշխատել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում: Եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական՝ վերիֆիկացման, համապատասխանեցման, իրականացման, այնուհետև սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով: 2016 թ.-ի հոկտեմբերից նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում:
 
Ազատ տիրապետում է ռուսերենին:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն