«Նոյյան Տապան».Ասուլիս՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ
21-02-2018 12:30:00 | Հայաստան | Ասուլիս
Փետրվարի 21-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի իմացության, գործածության, ուսուցման, զարգացման և պահպանության արդի խնդիրները։ Ի՞նչ լեզվով ենք խոսում տանը և տանից դուրս։
Որքանո՞վ են պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները տիրապետում գրական հայերենին: Այլ լեզուների իմացության առավելությունները և վտանգները։ Պետության դերը մայրենի լեզվի պահպանման և անաղարտ սերունդներին փոխանցելու գործընթացում։ Կրթական համակարգի, ԶԼՄ-ների և համացանցի դերը օտարախոսության դեմ պայքարում»։
Բանախոսներն են՝
Դավիթ Գասպարյան- գրականագետ
Հայկազ Մակարյան - գրող, հրապարակախոս, իրավաբան, իրավախորհրդատու
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։