Ասուլիս “ITB Berlin 2018” ցուցահանդեսի արդյունքների, զբոսաշրջության ոլորտում տարվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ
17-03-2018 11:00:00 | Հայաստան | Ասուլիս
Մարտի 17-ին ժամը 11:00-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս “ITB Berlin 2018” ցուցահանդեսի արդյունքների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։
Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և հիմնադրամի մարքեթինգի խմբի ղեկավար Աստղիկ Չապլինը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին