Մարտի 24-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքում կկայանա «Փոխելու ենք» քաղաքացիական նախաձեռնության երթը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով։
Ս․ Սարգսյանի 10-ամյա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հետընթաց է ապրել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Նրա իշխանության հարատևումը սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը և շարունակաբար արգելակելում է մեր պետության ու ժողովրդի զարգացումը։
«Փոխելու ենք» շարժումը, որը միավորել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների և այլ քաղաքացիների, կոչ է անում քեզ միանալ երթին։ Երթի նպատակն է իրազեկել հանրությանը Ս․ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հետևանքների վերաբերյալ և հորդորել դուրս գալ փողոց՝ բողոք արտահայտելու բռնապետական համակարգի դեմ։ Երթը կմեկնարկի 14:30-ին Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ։