«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառումը
22-03-2018 14:00:00 | Հայաստան | Քննարկում
Մարտի 22-ին, ժամը՝ 14։00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում կկայանա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառումը, որը նախաձեռնել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան։
Միջոցառման նպատակը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագծի քննարկումն է, ինչպես նաև քաղաքականության մշակման ոլորտում խնդիրների վերհանումը և իրավահենք մոտեցումների խթանումը։
Հայտարարությամբ հանդես կգան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տանյա Ռադոչայը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
Քննարկմանը նոր օրինագծի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը և ԱՄՆ փորձագետ Ջոն Վոդաչը։
Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։