«Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը

22-03-2018 17:00   | Հայաստան  |  Շնորհանդես
 
Մարտի 22-ին՝ ժամը 17:00-ին,  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝  ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակված Ռիշար և Կորին  Զարզավաջյանների «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
 
«Հայաստանի խոհանոցը» «Cuisine d’Arménie» խորագրով գիրքը պարունակում է հայկական շուրջ 100 ճաշատեսակ՝ լուսանկարներով և բաղադրատոմսերով: Գրքի հեղինակները՝ քույր ու եղբայր Կորին (Հերմինե) և Ռիշար Զարզավաջյանները ամբողջացրել ու հրատարակել են հին սնդուկից գտնված՝ իրենց մոր «համեղ» տետրը: Այսօր գիրքը մեծ համբավ է վայելում Ֆրանսիայում: 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից