«Նոյյան Տապան». «Եկեք ինձ սպանեք» կարգախոսով բողոքի ակցիա իրականացրած որդեկորույս մոր բողոքները շարունակվում են անտեսվել. Մանրամասն ասուլիսի ընթացքում
23-03-2018 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Մարտի 23-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Եկեք ինձ սպանեք» կարգախոսով և դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպելու պահանջով, ՀՀ դատախազության առաջ բողոքի ակցիա իրականացրած որդեկորույս մոր բողոքները, հանցագործության մասին հաղորդումները շարունակվում են անտեսվել: Մարտի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ կայացած հանդիպման արդյունքները։ Ռուզաննա Ադանալյանի հետագա գործողությունները և իրավապաշտպանի անելիքները»:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։