Ապրիլի 3-ին ժամը 14:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։
Թեման՝ «10 000 դրամի գողության համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում երեք անչափահաս երեխաների և ներկայումս Մուրացանի հոսպիտալում վիրահատված հայ զինվորի մորը։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ երեք անչափահաս երեխաների անտերության մատնվելու, Սյունիքի մարզի ոստիկանության և դատարանի ապօրինի գործողությունների մասին և բարձրաձայնում դատարանի կայացրած որոշման վերաբերյալ իրենց անհամաձայնությունը»։
Բանախոսներն են
Հասմիկ Սարգսյան - ամբաստանյալ
Մուշեղ Շուշանյան - փաստաբան
իրավապաշտպաններ
Մարինա Պողոսյան- «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ
Արթուր Սաքունց - ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь