Մայր Աթոռում տեղի կունենա մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով

22-05-2018 10:00   | Հայաստան  |  Գիտաժողով
Մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա  «Հայաստանի առաջին Հանրապետության և Հայ Եկեղեցու ու հոգևորականության դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով:
 
Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ ջանքերով:
Գիտաժողովի սկիզբը ժամը 10.00-ին: 
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքը:
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից