«Տեսակետ». Տուրիզմը տնտեսության զարգացման երրորդ առաջնահերթություն. անհավասար պայմաններ մեր և վրացական տուրօպերատորների համար
19-06-2018 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
Հունիսի 19-ին ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական ՀԿ նախագահ, տուրիստական կազմակերպության տնօրեն Արմեն Երանոսյանը, ՀՊՏՀ Զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Հասմիկ Համբարձումյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Թեման՝ «Նոր կառավարությունը տուրիզմը համարում է տնտեսության զարգացման երրորդ առաջնահերթություն: Անհավասար պայմաններ մեր և վրացական տուրօպերատորների համար՝ Հայաստան-Վրաստան սահմանին: Ինչու են վրացական պետական մարմիններն ապօրինի կերպով լիցենզիա պահանջում, և ինչու են իրենց արտոնություններ տրվում հայկական կողմից: Երկաթգիծը՝ մենաշնորհման ճանապարհին: Տուրիզմի զարգացումը խոչընդոտող հանգամանքներ և լուծման ուղիներ»:
«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ