Հանդիպում՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին


Հանդիպում՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին

  • 21-06-2018 12:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Այս ձևաչափով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության կողմից ԱՌՆ ոլորտում Հայաստանի առաջընթացին տրված բարձր գնահատականը:
 
Այս առիթով ս/թ հունիսի 21-ին, ժամը 12.30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում (հասցեն՝ Պ.Ադամյան 14) տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղետների ռիսկի նվազեցման խնդիրները Հայաստանում, ՄԱԿ-ի կայուն զարգացման և ԱՌՆ տարածաշրջանային 2-րդպլատֆորմի նպատակները, որոնց իրականացմանն են ուղղվելու մասնակից երկրների ջանքերը:
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ 
Հովհաննես Եմիշյանը:
Կենտրոնական Ասիայիև ՀարավայինԿովկասի ԱՌՆ տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը հնարավորություն կտա ձևավորել համագործակցության նոր հարթակներ, կիսվել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումների, այդ թվում՝ զարգացման և կլիմայական խնդիրների շուրջ ունեցած փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև խթանել աղետների ռիսկի կառավարման ինտեգրումը տարբեր ոլորտներում:
Միջոցառումը կազմակերպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UNISDR)` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ECHO), Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»-ի աջակցությամբ: 
Տարածաշրջանային պլատֆորմին մասնակցելու համար Երևան կժամանեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկաս իերկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքապետեր, խոշոր մասնավոր ընկերությունների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
 
Նշենք նաև, որ տարածաշրջանային պլատֆորմից առաջ՝ ս/թ հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան աղետների ռիսկի նվազեցման թեմայով խորհրդարանական լսումներ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն