«Մեդիա կենտրոն». Թուրքիա․ սոցիալական ձեռներեցության հնարավորություններն ու հեռանկարները


«Մեդիա կենտրոն». Թուրքիա․ սոցիալական ձեռներեցության հնարավորություններն ու հեռանկարները

  • 21-06-2018 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հունիսի 21-ին, ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս Թուրքիայում ճանաչված սոցիալական ձեռներեց, Աշոկա ծրագրի մասնակից, Աշոկա Թուրքիայի խորհրդի անդամ  Իթիր Էրհարթի հետ «Թուրքիա․ սոցիալական ձեռներեցության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով։
 
Իթիր Էրհարթը 2 սոցիալական ձեռնարկատիրության համահիմնադիր է`  Adim Adim (Քայլ առ Քայլ) և Açık Açık (Բացեիբաց): 2009թ. նկարահանվել է CNN Turk’s-ի «Թուրքիայի չեյնջմեյքերները» փաստագրական շարքում: 2014թ.-ից անդամակցում է  Աշոկային, որը հիմնադրվել է 1980 թ.-ին Հնդկաստանում` աջակցելով աշխարհում առաջատար սոցիալական ձեռներեցներին:
 
Իթիր Էրհարթն ուսումնասիրել է փիլիսոփայություն, արևմտյան լեզուներ ու գրականություն Ստամբուլի Բոգազիչի համալսարանում: Փիլիսոփայության մագիստրոսի աստիճան ստացել է Քեմբրիջի համալսարանում: 2001թ.-ից սկսել է դասավանդել Ստամբուլի Բիլջի համալսարանի մեդիա և հաղորդակցության համակարգերի ֆակուլտետում: 2006թ. Բոգազիչի համալսարանում ստացել է փիլիսոփայությական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նա ունի դոցենտի կոչում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս