«Մեդիա կենտրոն». Հարցազրույց-ասուլիս ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ


«Մեդիա կենտրոն». Հարցազրույց-ասուլիս ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ

  • 22-06-2018 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ «Հայաստան-Սփյուռք կապեր, ներդրումներ և ներգաղթի հեռանկարներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
 
Զարեհ Սինանյանը ծնվել է Խորհրդային Հայաստանում, սակայն ավելի ուշ՝ 1988թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ-ի  Բըրբենք քաղաք: 1997թ. Գլենդելի ապագա քաղաքապետը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների և պատմության բակալավրի աստիճան:
 
Սույն թվականի ապրիլի 4-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Զարեհ Սինանյանին ընտրել է քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը Զարեհ Սինանյանը զբաղեցնում է 2-րդ անգամ։ Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ է ընտրվել 2013թ-ին։
 
Զարեհ Սինանյանն ամուր կապեր է պահպանում Հայաստանի հետ։
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս