Փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն
18-07-2018 12:00:00 | Հայաստան | Իրադարձություն
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ԱՄՆ ՄԶԳ) իր գործընկերների հետ համատեղ շարունակում է Արարատյան դաշտում ստորերկրյա ռեսուրսների պահպանմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործունեությունը:
Հուլիսի 18-ին ժամը 12:00, «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի «Parigio» սրահում կայանալիք ԱՄՆ ՄԶԳ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» -ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողության ընթացքում կներկայացվի այս ոլորտում իրականացվող հերթական նախաձեռնությունը:
Ստորագրման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ Առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը: