«Մեդիա կենտրոն»․ Ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով


«Մեդիա կենտրոն»․ Ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով

  • 16-08-2018 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում
 
 
Օգոստոսի  16-ին, ժամը 12:00-ին  «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամլո ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»  թեմայով, որի շրջանակում կներկայացվեն «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նոր հետազոտության արդյունքները։   
 
Բանախոսներն են`
 
Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ
 
Ռոմելլա Աբովյան, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ
 
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում իրականացրել է ակցիաներ, որոնք ուղղված են եղել բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
Նոյյան տապան   -   Ասուլիս