«Անդրադարձ». Ասուլիս՝ գծանշումների, լուսացույցների, կարմիր գծերի փոփոխության և վարորդներին անհանգստացնող այլ խնդիրների շուրջ


«Անդրադարձ». Ասուլիս՝ գծանշումների, լուսացույցների, կարմիր գծերի փոփոխության և վարորդներին անհանգստացնող այլ խնդիրների շուրջ

  • 22-08-2018 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կանցկացվի ասուլիս, որտեղ հյուրերը կխոսեն գծանշումների, լուսացույցների, կարմիր գծերի փոփոխության և վարորդներին անհանգստացնող այլ խնդիրների շուրջ:
 
Հասարակական ու մասնավոր տրանսպորտի մեքենավարները դժգոհում են երթևեկության կանոններից. ասֆալտի գծանշումները գունաթափված են կամ կիսամաշ, լուսացույցները՝ թաքնված ծառերի հետևում, իսկ խցանումները դարձել են սովորական, ու վթարային իրավիճակներն անխուսափելի են:
 
Թեմայի շուրջ կխոսեն՝  փաստաբան Անի Հալույանը, «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը և «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը:
 
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
 
Հեռ. 093 05 33 88:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս