Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին. Նա տեսաուղերձ է հղել հայերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին. Նա տեսաուղերձ է հղել հայերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-10-2018 19:00:00   | Հայաստան  |  Համերգ



Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը անհամբեր սպասում է իր երևանյան համերգին: Հայկական արմատներով արտիստը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով: 
 
Արտիստը փաստում է՝ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ իր հանդիպմանը: «Շատ շուտով կհանդիպենք: Ես երջանիկ կլինեմ ձեզ բոլորիդ տեսնել իմ մեծ, կենդանի համերգին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին հիասքանչ Երևան քաղաքում: Բոլորիդ սպասում եմ: Շատ եմ սիրում ձեզ և անհամբեր սպասում եմ մեր առաջիկա հանդիպմանը, որը սարերի հետևում չէ»,-հայ հանդիսատեսին ուղղված տեսաուղերձում նշում է Ալեքսեյ Չումակովը: 
 
Նշենք, որ համերգային երեկոյի ընթացքում արտիստը կներկայացնի իր «Небо в твоих глазах», «Песня о любви», «Девочка, девушка, женщина», «Знает небо», «Девочка-море», «Если бы знать зачем», «В заметки», «Тут и там» և այլ ինքնատիպ ստեղծագործություններ: Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում:
Սպասվում է անմոռանալի երեկո, որը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողություններում: Չի բացառվում, որ համերգից հետո Չումակովն ինքնագրեր բաժանի երկրպագուներին: 
 
Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 
 
2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։
 
2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում և աշխարհի տարբեր երկրներում:
Նոյյան տապան   -   Համերգ