ԵՊԲՀ նիստերի դահլիճում կկայանա գիտական խորհրդի հատուկ նիստ


ԵՊԲՀ նիստերի դահլիճում կկայանա գիտական խորհրդի հատուկ նիստ

  • 17-10-2018 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ վաղը հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում կկայանա գիտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ՌԴ գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական սեկցիայի նախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Չեխոնինը կարժանանա ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման: 
Անվանի մասնագետը հանդես կգա նաև «Ինովացիոն կենսատեխնոլոգիաների կիրառությունը ուղեղի հետազոտություններում»  թեմայով դասախոսությամբ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
 
 Հասցե՝ Կորյունի 2, մուտքը Աբովյան փողոցից, վարչական մասնաշենք 1-ին հարկ
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն