Շրջայց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ


Շրջայց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ

  • 18-10-2018 14:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
 Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետը և ԳՄՀԸ  հայաստանյան գրասենյակի ղեկավարը կայցելեն Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պիլոտավորման գործընթացը:
 
Հյուրերը շրջայց կկատարեն քոլեջում՝ ծանոթանալու դուալ համակարգի ներդրման գործընթացին, որը քոլեջում պիլոտավորվում է երկու նոր մասնագիտացումների գծով՝ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում»: 
Նոյյան տապան   -   Իրադարձություն