Հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 13.00-ին, GRAND HOTEL/ ԵՐևԱՆ հյուրանոցում (օվալաձև սրահ) տեղի կունենա մամլո ասուլիս,որտեղ նկարահանող խմբի անդամները կներկայացնեն ինչպես ստեղծվեց ֆիլմը եւ կպատասխանեն Ձեզ հետաքրքրող հարցերին։
Երեւանի մասին անհամար տեսանյութեր կան՝ ֆիլմ-համերգներից մինչև վավերագրական ու անգամ գեղարվեստական ֆիլմեր։
Այսօր էլ ֆիլմեր են նկարահանվում ու դեռ կնկարահանվեն, և յուրաքանչյուրն իր սերը, ջերմությունն ու կարոտը կարտահայտի իր մայր քաղաքին, որն այնքան էլ սովորական մայրաքաղաք չէ, որը հայության կենտրոնն է, հավաքատեղին։
«Արարատի հայացքը» «Ա1+» հեռուստաընկերության նվերն է մեր սիրելի քաղաքին, որը տոնում է իր 2800-ամյակը։
Սիրով հրավիրում են լուսաբանելու մամլո ասուլիսը եւ ներկա գտնվելու ֆիլմի պրեմիերային։