Խնկո Ապոր գրադարանում տեղի կունենա գրադարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսություն-ընդունելությունը

19-10-2018 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
        Ս. թ. հոկտեմբերի  19-ին, ժամը 17:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա գրադարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսություն-ընդունելությունը:               
 
        Գրադարանի հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստան են  ժամանել Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /«IBBY International»/ գործադիր տնօրեն Լիզ Փեյջը,     Արաբական Միացյալ
Էմիրությունների մանկական գրքի կոմիտեի  նախագահ Մարվա Ալ Աքրուբին, Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Ջենտիլի Տեդեսկին,  Իրանի մանկապատանեկան գրողների ասոցիացիայի հիմնադիր,   իրանցի  անվանի մանկագիր Ֆարհադ Հասանզադեն,  գերմանացի անվանի մանկագիր Մանֆրեդ
Թայզենը:    
          
         Գրադարանի հոբելյանական միջոցառմանը ներկա կլինի նաև  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 266 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար