«Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront 2018) քիմիային նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողություն

22-10-2018 08:30   | Հայաստան  |  Իրադարձություն
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին`ժամը 08:30-ին, Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի կունանա «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront 2018) քիմիային նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովը կազմակերպում է Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ:
 
 
 
Գիտաժողովի շրջանակներում Հայաստան են հրավիրվել 22 բացառիկ, գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում` 2 Նոբելյան մրցանակակիրներ և ԵՄ-ի Հորիզոն2020 ծրագրի մասնակիցներ: Հրավիրված բանախոսներից բացի, աշխարհի տարբեր անկյուններից, ներառյալ Հայաստանից, ավելի քան հարյուր գիտնական ներկա կգտնվի սիմպոզիումին` ունկդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և գործընկերներին ներկայացնելու սեփական աշխատանքները: Գիտաժողովի համապարփակ ծրագիրը նոր շունչ կհաղորդի Հայաստանում քիմիայի ոլորտի զարգացմանը, կծառայի որպես ուրույն հարթակ հայ գիտնականների համար՝ վերջին գիտական զարգացումներին ծանոթանալու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու և համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար:
 
 
 
Տեղեկացնում ենք Ձեզ, որ միջոցառման բացման արարողությանն, ի թիվս այլոց, ողջույնի խոսքով հանդես են գալու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու և լուսաբանելու վերոգրյալ միջոցառումը:
 
Միջոցառման ողջ ընթացքում տրամադրվում է համաժամանակյա թարգմանություն:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից