Space Apps Challenge Armenia մրցույթի գլխավոր մրցանակը կշնորհի FAST-ը


Space Apps Challenge Armenia մրցույթի գլխավոր մրցանակը կշնորհի FAST-ը

  • 20-10-2018 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

 
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) (Հ. Հակոբյան 3) կկայանա ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge Armenia մրցույթը, որին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ:
 
Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը, ինովացիոն հովանավորները՝ Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն: 
Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST-ը նախատեսել է հատուկ մրցանակ:
 
Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու, անմոռանալի տպավորություններ և փորձառություն ձեռք բերելու համար: 
 
2-րդ տեղը զբաղեցրած թիմին նույնպես սպասվում է հետաքրքիր մրցանակ՝ Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին կհանձնի Լոկատոր ընկերությունը։ 
 
Մրցույթի կտևի 24 ժամ: Այդ ընթացքում թիմերը կմշակեն և ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար: 
 
Հայաստանյան փուլի հաղթողները կհայտարարվեն հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին: 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն