«Նոյյան Տապան». Քաղաքացուն ծեծի ենթարկած չորս անձիք արդարացվել են դատարանի կողմից. ահազանգում են փաստաբանները
22-11-2018 12:30:00 | Հայաստան | Ասուլիս
Նոյեմբերի 22-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս:
Թեմա՝ «Տուժող Արման Սաղաթելյանին ծեծի են ենթարկել, իսկ դատարանը արդարացրել է ամբաստանյալներին»:
Թեմայի վերաբերյալ.
Նախաքննական մարմնի կողմից Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին և Արտյոմ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թ. օգոստոսի 9-ին ժամը 22:00-ի սահմաններում մեքենան վարելու հետ կապված վերջիններս ծեծի են ենթարկել տուժող Արման Սաղաթելյանին: Դատարանի 2018 թ. հուլիսի 20-ի դատավճռով հռչակվել է ամբաստանյալների անմեղությունը:
Տուժող կողմը ներակյացրել է վերաքննիչ բողոք և վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջի ատյանի դատարանի դատավճիռը և մեղավոր ճանաչել աբաստանյալներին:
Բանախոսներն են՝
Արման Սաղաթելյան - տուժող
Ինգա Ավագյան - տուժողի փաստաբան
Արա Ղարագյոզյան - «Ըննդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, տուժողի փաստաբան
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 հեռախոսահամարով:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։