Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» հետազոտության ներկայացում:
Բանախոս`
Լաուրա Բաղդասարյան` Ռեգիոն հետազոտական կենտրոնի ղեկավար
Հետազոտությունն իրականացրել է Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆինանսական աջակցությամբ։
Կներկայացվեն 6 օնլայն ռեյտինգային ԶԼՄ-ներում եւ մրցակից քաղաքական ուժերի 22 ֆեյսբուքյան հարթակներում նախընտրական մրցակցության եւ քվեարկության օրվա դիսկուրս առանձնահատկությունները եւ հետազոտության այլ ուշագրավ արդյունքները։