«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը

19-02-2019 14:30:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
       ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ`  ս. թ փետրվարի 18-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Ցուցահանդես-վաճառքին զուգընթաց կիրականացվի մշակութային միջոցառումների ծրագիր՝ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:
 
 Փետրվարի 19-ին,  ժամը 14:30-ին, գրադարանի  հեքիաթի սրահում
«Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում ՀՀ-ում Ճապոնիայի 
 արտակարգ և  լիազոր դեսպան 
Ջուն Յամադան երեխաների համար կկարդա հեքիաթ:  
 
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում
տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված և մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 136 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար