Փետրվարի 19-ին, ժամը 12:30-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում ԵՊԲՀ շրջանավարտները, անվանի բժիշկներ ու պրոֆեսորներ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կմասնակցեն Գիրք նվիրելու միջոցառմանը: Ներկաները «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնության շրջանակում բուհի գրադարանին կնվիրեն մասնագիտական գրականություն:
Միջոցառման ընթացքում ուսանողները ԵՊԲՀ գրադարանում կվերանորոգեն ու կվերականգնեն վնասված գրքերը:
Հարգելի գործընկերներ, միջոցառումը կմեկնարկի ԵՊԲՀ վարչական մասնաշենքում (մուտքը Աբովյան փողոցից): Հրավիրում ենք լուսաբանելու: