«Նոյյան Տապան». «Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարությունը և տեղի բնակիչների դիրքորոշումը
22-02-2019 12:30:00 | Հայաստան | Ասուլիս
Փետրվարի 22-ին ժամը 12,30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները կանդրադառնան Ամուլսարի տեղամասում արձանագրված ձյան առատ տեղումների , բնապահպանական պաշտպանիչ համակարգեր կառուցելու հնարավորության բացակայության և բնապահպանական որևէ խնդրի շուրջ պատասխանատվություն չկրելու վերաբերյալ 2019 թ. փետրվարի 19-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածած հայտարարությանը։
Բանախոսներն են՝
Լևոն Գալստյան - Հայկական բնապահպանական ճակատի անդամ
Ահարոն Արսենյան - Ջերմուկի բնակիչ
Թեհմինե Ենոքյան - Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ, լրագրող
Բանախոսները կներկայացնեն նաև իրնց հետագա ծրագրերը։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։