«Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

20-03-2019 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան պողոտայի 24ա) տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ»  մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը: Մրցույթ միջոցառման նպատակն էր տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և  դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին  մասնակցել է 25  խումբ` ընդհանուր 180 մասնակից,   Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից:
 
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների
ինստիտուտի երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ
պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար