«Արմենպրես». Երևանում կանցկացվի «Լույսի մոլորակ» խորագրով միջոցառումը
20-03-2019 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՄԱՐՏԻ 20-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի, «Իմ Քայլը» հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանի, միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանի ասուլիսը:
Թեմա.- Երևանում կանցկացվի «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես կրթական ինտերակտիվ միջոցառումը: Ուշադրության կիզակետում են լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրների բարձրաձայնումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության և շատ այլ թեմաներ: